00:00:00

Հղի կինն ահազանգել է, որ տան անվանափոխության համար մայրն ու եղբայրը հափշտակել են 200 հազար դոլար

18:14, 07 փետրվար 2026 Իրավական

Հունվարի 29-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժին է դիմել Երևանի բնակիչ 43-ամյա մի կին և հայտնել, որ 2025 թ․ մայիս ամսից մինչ օրս բնակարանի անվանափոխության համար 63-ամյա իր մայրը և 37-ամյա եղբայրը պարբերաբար իրենից պահանջել են 30 հազար ԱՄՆ դոլար, 37 հազար ԱՄՆ դոլար, 20 հազար ԱՄՆ դոլար և 20 մլն ՀՀ դրամ՝ սպառնալով, որ գումարը չտալու դեպքում իրեն, ամուսնուն և իրենց դեռ չծնված երեխային կսպանեն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կինը ոստիկաններին հայտնել է, որ ինքը եղբորը առձեռն տվել է 200 հազար ԱՄՆ դոլար, սակայն վերջինս բնակարանի անվանափոխության հարցը շահարկելով կրկին գումար է պահանջել։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների և տարված բացատրական աշխատանքների շնորհիվ շորթում կատարելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով եղբայրը ներկայացել է ոստիկանության Շենգավիթի բաժին, և ձեռնարկվում են միջոցառումներ մորը հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր