00:00:00

Ոստիկանության ծառայողի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում քաղաքացուն խոշտանգելու համար

16:44, 05 փետրվար 2026 Իրավական

Քաղաքացուն առերևույթ խոշտանգելու հոդվածով ոստիկանության ծառայող Հայկ Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել: Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:

«04.02.2026 թվականին նախաձեռնվել է քրեական վարույթ: 05.02.2026 թվականին դատախազի կողմից հանրային քրեական հետապնդում է հարուցվել Հայկ Հակոբյանի նկատմամբ Քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի (խոշտանգումը-խմբ.) 1-ին մասով»,- հայտնեցին Դատախազությունից:

Նախօրեին ՄԻՊ-ի գրասենյակից տեղեկացրել էին, որ փետրվարի 3-ին լրագրողի կողմից տեսանյութի հրապարակումից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հաձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմում սկսվել է ուսումնասիրություն:


Հիշեցնենք, որ համացանցում տեսանյութ էր շրջանառվել, որում երևում է, թե ինչպես է իրավապահ համակարգի ներկայացուցիչը բռնի ուժ կիրառում և հայհոյանքներ հնչեցնում մի քաղաքացու նկատմամբ՝ փորձելով ցուցմունք կորզել:
 
Ոստիկանի մասնակցությամբ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել էր, որ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կա նշանակված ծառայողական քննություն, տեսանյութում երևացող ծառայողի լիազորությունները կասեցվել են։
 
Առերևույթ հանցագործության վերաբերյալ տրվել է հաղորդում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր