00:00:00

Իրանի նախագահի հետ զրույցում Ալիևը մտահոգություն է հայտնել տարածաշրջանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ

22:12, 31 հունվար 2026 Քաղաքականություն

Ադրեբջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։

Ըստ ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրության՝ Ալիևը մտահոգություն է հայտնել տարածաշրջանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ՝ ընդգծելով Բաքվի պատրաստակամությունը նպաստելու լարվածության նվազեցմանը և շեշտելով, որ Ադրբեջանը  կողմ է նման հարցերի լուծմանը բանակցությունների և փոխըմբռնման միջոցով։

Իր հերթին Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել Ալիևին։

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել երկրների միջև բարեկամական և եղբայրական հարաբերությունների տարբեր ասպեկտների, ինչպես նաև հետագա համատեղ քայլերի շուրջ․ ձեռք է բերվել պայմանավորվածություն շարունակել շփումները։

Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանի մի քանի քաղաքներում պայթյուններ են որոտացել։ Մասնավորապես՝ Մոալլեմ բուլվարի շրջանի ութհարկանի շենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով փլուզվել է երկու հարկ, վնասվել են մի քանի ավտոմեքենաներ և խանութներ։ Պայթյունի պատճառը դեռևս հայտնի չէ։

Ըստ Mehr գործակալության՝ Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Ահվազ քաղաքում բնակելի համալիրում նույնպես պայթյուն է ոևոտացել։ Չհաստատված տվյալներով՝ զոհվել է չորս մարդ։ Քաղաքային հրշեջ-փրկարարական ծառայության ղեկավարը հայտարարել է, որ միջադեպի պատճառը գազի արտահոսքն է եղել։

Ինչպես հաղորդվել էր պայթյուններից մի քանի ժամ առաջ, Իրանի զինված ուժերը՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների սրման ֆոնին, բերվել են «լիակատար պաշտպանական և մարտական պատրաստության» վիճակի։ 

Իսրայելն արդեն հայտարարել է, որ իրենք առնչություն չունեն Իրանում տեղի ունեցած պայթյունների հետ:

Իրանի ցամաքային զորքերի հրամանատար Ամիր Հաթամին էլ հայտարարել է. «Եթե թշնամին սխալ քայլ անի, դա անկասկած կվտանգի իր սեփական անվտանգությունը, տարածաշրջանի անվտանգությունը և սիոնիստական ռեժիմի անվտանգությունը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր