00:00:00

Երբ կկայացվեն որոշումներ ատոմակայանի վերաբերյալ. պարզաբանել է վարչապետը

23:07, 29 հունվար 2026 Տնտեսություն

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ստորագրել եմ երեք մտադրությունների հուշագիր, որոնցից մեկը վերաբերել է է էներգետիկ ոլորտին, որը ներառում է նաև միջուկային էներգետիկան: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հարցին՝ արդյոք դա նշանակու՞մ է, որ Հայաստանը ատոմային կայան կառուցելու հարցով որոշում ունի և ընտրել է ամերիկյան տարբերակը, վարչապետը պատասխանեց. «Մեր համագործակցությունը զարգացնում ենք տարբեր երկրների հետ, որոնք տիրապետում են միջուկային տեխնոլոգիաներին։ Մենք ինստիտուցիոնալ փորձագետների հետ աշխատում ենք, բայց որևէ մտահոգություն չի անտեսվելու։ Մենք այս պահին աշխատում ենք բոլոր գործընկերների հետ՝ Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Հարավային Կորեայի, Չինաստանի, և անհրաժեշտ որոշումները կկայացվեն համապատասխան բոլոր հնարավոր հարցերի հնարավոր վստահելի պատասխաններ ստանալուց հետո»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տեղեկացրել էր, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը փետրվարին կայցելի Հայաստան և Ադրբեջան՝ առաջ մղելու Թրամփի ուղին միջազգային խաղաղության և բարգավաճման համար:

«Մենք կխորացնենք մեր ռազմավարական գործընկերությունը Ադրբեջանի հետ, կկնքենք խաղաղ միջուկային համագործակցության հիանալի համաձայնագիր Հայաստանի հետ, պայմանագրեր՝ մեր կիսահաղորդիչներ արտադրողների համար, Ադրբեջանին կվաճառենք ԱՄՆ-ում արտադրված պաշտպանական սարքավորումներ, ինչպիսիք են զրահաբաճկոններն ու նավակները և ավելին»,-սոցցանցի իր էջում գրել էր նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր