00:00:00

Բժշկական հաստատություն տեղափոխված դատապարտյալի մոտից հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող զանգված

16:12, 29 հունվար 2026 Իրավական

Սույն թվականի հունվարի 26-ին ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայողները դատապարտյալին ուղեկցել են ատամնաբուժական կլինիկա։

Բժշկական հաստատությունում ծառայողները նկատել են, որ դատապարտյալը դրսևորում է կասկածելի վարքագիծ, ինչի արդյունքում վերջինս ենթարկվել է խուզարկության։ Խուզարկության ընթացքում դատապարտյալն ինքնակամ հանձնել է փաթեթ, որի մեջ առկա է եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 7,6 գրամ քաշով բուսական զանգված։

Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր