24News-ի տեղեկություններով, զինված միջադեպ է եղել Գորիսում: Վեճի ժամանակ, ըստ մեզ հասած տեղեկությունների, նռնակ է պայթել, որի հետևանքով սպանվել է Առուշ Առուշանյանի վարորդը, երկար ժամանակ Հայաստանում չբնակված նրա հեռավոր բարեկամը, ում հետ էլ եղել է վեճը, ինչպես նաև Արցախից դուրս եկած մի երիտասարդ վիրավորվել է, այժմ նրան վիրահատում են:
Մեր տեղեկություններով, ողբերգական միջադեպը կենցաղային պատճառ ունի, Առուշանյանն այս թեմայի հետ կապ չունի:
24News-ին Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ Գորիսում, ըստ նախնական տեղեկությունների, նռնակի պայթյունի հետևանքով կա 2 զոհ, 1 վիրավոր, ինչով և հաստատվում են 24News-ի տեղեկությունները: ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները ձեռնարկում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: