Հունվարի 24-ին, ժամը 18։03-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդ-Վերին Կարմիրաղբյուր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան գլորվել է ձորը և այրվում է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Բերդ-Վերին Կարմիրաղբյուր ավտոճանապարհի մոտ 4-րդ կմ-ին «ZIL» մակնիշի բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից, գլորվել ձորը (մոտ 20 մետր) և բռնկվել:
Վարորդը տեղի ուժերով տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:24-ին մարվել` 18:50-ին: Այրվել են ավտոմեքենայի պահեստային անվադողը և մարտկոցի հատվածը՝ մասամբ: