Հակակոռուպցիոն դատարանում այսօր շարունակվել է սիրիահայ գործարար Ավետիս Կարագուլյանի գործով դատական նիստը: Նշենք, որ նախորդ դատական նիստը, որը տեղի էր ունեցել նախորդ տարերեվերջին չէր կայացել: Այս գործով նիստը նախագահում է դատավոր Սարգիս Պետրոսյանը: Վերջինս մի շարք աղմկահարույց գործերով դատավոր է: Նրա վարույթում է քննվում Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը: Պետրոսյանի տարեվերջյան որոշմամբ տնային կալանք սահմանվեց գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ:
Այսօրվա դատական նիստում նախ դատավորը սկզբում՝ հանրային մեղադրողից, ապա պաշտպանվող կողմից ճշտեց, ունեն արդյոք դատավորին և նիստերի քարտուղարին ինքնաբացարի հայտնելու հիմքեր առկան են, թե ոչ: Ինչպես հանրային մեղադրողն, այնպես էլ Ավետիս Կարագուլյանը հայտնեցին, որ նման հիմքեր առկա չեն: Ապա Կարագուլյանի փաստաբանը հայտնեց, որ սույն քրեական վարույթով առհասարակ հաղորդման վերաբերյալ քրեական տվյալներ առկան չեն: Փաստաբանը միջնորդեց քրեական հետապնդումը դադարեցնել: Հանրային մեղադրողն իր խոսքում հայտնեց, որ միջնորդության քննարկումը հետաձգել:
Միաժամանակ փաստաբանը միջնորդել էր փոխել Կարագուլյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց 40 միլիոն դրամ գրավն ու բացակայելու արգելքը: Նիստը նախագահող դատավոր Պետրոսյանը իր խոսքում սակայն նշեց, որ խափանման միջոցը թողնում է անփոփոխ: Նշենք, որ փաստաբանն առաջարկում էր փոխել սահմանված գրավի չափը, այն նվազեցնելով՝ 20 միլիոնի: Սարգիս Պետրոսյանը, սակայն հայտնեց, որ այն ամբողջությամբ թողնում է նույնը:
Նշենք, որ Ավետիս Կարագուլյանին մեղադրանք էր առաջադրվել երկու քրեական հոդվածներով: Հավելենք, որ Ավետիս Կարագուլյանը մամուլի տեղեկությունների համաձայն նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լևոն Սարգսյանի ընկերն է: Վերջինս ևս անցնում է քրեական գործով:
Սույն գործով հաջորդ դատական նիստը նշանակվեց փետրվարի 4-ին: