00:00:00

Սյունիքի մարզում 17-ամյա տղան վիճաբանել է 21-ամյա տղայի հետ, հարվածել նրան, հնչեցրել հայհոյանքներ

15:50, 22 հունվար 2026 Իրավական

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով հունվարի 16-ին, վիճաբանություն է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 02։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սիսիանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Լալաներ» ռեստորանային համալիրի տարածքում տեղի է ունենում վիճաբանություն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեկնել է ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով Սիսիանի համայնքային ոստիկանները պարզել են, որ հունվարի 15-ին ժամը 23։20-ի սահմաններում նշված ռեստորանային համալիրում տեղի ունեցող միջոցառման ժամանակ ռեստորանի դիմաց Սյունիքի մարիզ բնակիչ 17-ամյա Գ․ Գ․-ն անհիմն վիճաբանել է Սյունիքի մարզի բնակիչ 21-ամյա Արման Մ․-ի հետ, որի ընթացքում հասարակության նկատմամբ անհարգալից կամ իրավական կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, որը դրսևորվել է մարդկանց անդորրը հայհոյանքներով կամ անպարկեշտ արտահայտություներ հնչեցնելով և արարողությունը խոչընդոտելով՝ վերջիններս հնչեցրել են հայհոյանքներ, որի ընթացքում Գ․ Գ․-ն ձեռքով հարվածել է Արման Մ․-ի քթի շրջանին՝ պատճառելով մարմնական վնասվածք և անտեսելով միջոցառման մասնակիցների կողմից վիճաբանությունը դադարեցնելու պահանջը, ինչից հետո ժամը 23։50-ի սահմաններում Գարեգին Նժդեհի փողոցում Գ․Գ․-ն վիճաբանել է Սյունիքի մարզի բնակիչ 18-ամյա Տիգրան Հ․-ի հետ։Դեպքի փաստով ոստիկանության Սիսիանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր