«Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը գրել է.
«Այս քաղաքում կառուցվել է նավթավերամշակման գործարան: (Սաուդյան Արաբիա)
Մինչ գործարանի կառուցումը բնակչությունը կազմում էր 65 000 մարդ, իսկ գործարանի կառուցումից հետո այն աճել է մինչև 330 000 մարդ:
Քաղաքում չկա գործազրկություն. Ստեղծվել են բազմաթիվ աշխատատեղեր, ինչը նպաստել է աշխատավարձերի աճին:
Որպես հաջողված օրինակ Վանաձորին երկրորդ շունչ տալու համար մենք պետական և մասնավոր ներդրումների միջոցով կկառուցենք Վանաձորի նավթավերամշակման գործարանը: Արդյունքում, բացի Երևանից, Հայաստանը կունենա ևս մեկ արագ զարգացող, տնտեսապես ուժեղ քաղաք:
Այս է ճանապարհը, որով երկրները կառուցում են ուժեղ տնտեսություն»: