00:00:00

Ծափաթաղում 3-ամյա Տիգրանին կյանքից զրկելու գործով երեխայի հոր կալանքի ժամկետը երկարացվել է

18:54, 14 հունվար 2026 Իրավական

Ծափաթաղում 3-ամյա Տիգրանի սպանության գործով երեխայի հայրը՝ Արմեն Օվանեսովը, շարունակում է մնալ կալանավորված։ Քրեական վարույթը, ինչպես արդեն տեղեկացրել ենք, գտնվում է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտավազդ Կարապետյանի վարույթում։ Այս մասին գրում է Փաստինֆոն։

Դատարանը, նախնական դատալսումների ընթացքում, քննության առնելով Օվանեսովի խափանման միջոցի հարցը որոշել է անփոփոխ թողնել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը՝ երկարացնելով դրա ժամկետը ևս երեք ամսով։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին, Ծափաթաղի հարակից դաշտամիջյան հատվածում հայտնաբերվել է 3-ամյա Տիգրան Օվանեսովի դին։ Երեխային փնտրում էին հոկտեմբերի 27-ից։ Երեխայի մարմնին առկա են եղել բռնության հետքեր, այդ թվում՝ գլխի շրջանում։ Վարույթն իրականացնող մարմնի վարկածով՝  երեխային սպանել է հայրը՝ խեղդելու եղանակով, ընդ որում,ըստ ամենայնի, սպանությանն ականատես է եղել երեխայի եղբայրը, որը խոսքի խնդիր է ունեցել, բայց հոգեբանների մասնակցությամբ զրույցում ցույց է տվել պարանոցը։ Երեխայի հոր նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ և 9-րդ կետերով (սպանությունը), տղամարդը կալանավորվել է։

Նշենք, որ ըստ ՆԳ նախարարի՝ երեխայի հայրը դիակը տեղափոխել է այն վայրեր, որտեղ արդեն  «սանրման» աշխատանքներ են եղել։ Տղամարդը հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել՝ ներընտանեկան հարցերի շուրջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր