00:00:00

ՀՀ սահմանապահները և մաքսային աշխատակիցները իրենց լիազորություններից բխող գործունեությունն են իրականացնելու ամբողջ ենթակառուցվածքի վրա և համապատասխան վայրերում. Խանդանյան

14:23, 14 հունվար 2026 Քաղաքականություն

Այս նախագիծը ենթակառուցվածքային է, ինչպես նաև բիզնես նախագիծ է, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով «TRIPP»-ին՝ ասաց ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը։

Խոսելով տոկոսային թվերից՝ նա նշեց, որ բանակցությունների արդյունքում են դրանք որոշվել․ 74 տոկոսը՝ ԱՄՆ-ին, 26 տկոսը՝ ՀՀ-ին. «Բաժնետոմսերի քանակը մեծապես կախված է ներդրումներից։ Սակայն, բոլոր զգայուն, Հայաստանի համար կարևորություն ներկայացնող հարցերում ՀՀ-ն ունի որոշիչ ձայն։ Այսինքն՝ երբ «TRIPP» ընկերությունը ձևավորվի, կանոնադրությունը սահմանվի, այնտեղ հստակ ամրագրվելու է, որ մի շարք հարցերում ՀՀ-ն ունենալու է որոշիչ ձայնի իրավունք»։

Խանդանյանը նույնպես հերքում է այն լուրերը, որ այդ ճանապարհը վարձակալությամբ է տրվելու. «Խոսքը վարձակալության մասին չէ, խոսքը կառուցապատման իրավունքի մասին է։ ՀՀ տարածքում  «TRIPP» ընկերությունն իրականացնելու է կառուցապատում և իրականացնելու է բիզնես նախագիծ»։

Նա նշեց՝ տեքստում հստակ գրված է, որ ՀՀ սահմանապահները և մաքսային աշխատակիցները իրենց լիազորություններից բխող գործունեությունն են իրականացնելու և ներկա են լինելու ամբողջ ենթակառուցվածքի վրա ու համապատասխան վայրերում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր