00:00:00

Մկրտիչ Սրբազանի գործով առաջին դատական նիստն է նշանակվել. փաստաբան

14:08, 13 հունվար 2026 Իրավական

Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում Մկրտիչ Սրբազանի գործով առաջին դատական նիստն է նշանակվել. այս մասին հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։

«Առաջին դատավարությունը նշանակվել է հունվարի 26-ին՝ ժամը 12.30-ին»,-ասաց նա։

Նշենք, որ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը մեղադրվում է երկու հոդվածներով՝ ընտրական իրավունքին խոչընդոտելը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները օգտագործելով, և հավաքներին մասնակցելուն հարկադրելը՝ կրկին լիազորությունները օգտագործելով:

Մկրտիչ եպիսկոպոսն այս մեղադրանքները չի ընդունել: 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր