00:00:00

«Նա կանգնած է բոլորիս արժանապատվության պաշտպանության առաջին գծում»․ Հենրիխ Դանիելյանը՝ արդեն 4 օր հացադուլի մեջ գտնվող Նարեկ Սամսոնյանի մասին

22:43, 12 հունվար 2026 Տեսանյութեր

ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության նախագահ Հենրիխ Դանիելյանն իր զորակցությունն է հայտնել քաղբանտարկյալ, արդեն 4 օր հացադուլի մեջ գտնվող Նարեկ Սամսոնյանին՝ ընդգծելով՝ նա պայքարի ծայրահեղ, բայց գիտակցված միջոց է ընտրել։

«Հացադուլը կամքի, սկզբունքայնության և արժանապատվության դրսևորում է այն պահին, երբ մարդուն զրկում են ազատ խոսքի և արդար պայքարի բոլոր մյուս միջոցներից։

Նարեկի այս քայլը ուղերձ է հասարակությանը, որ անարդարության հետ հաշտվելը տարբերակ չէ, իսկ լռությունը մեղսակցություն է»,- ընդգծել է Հենրիխ Դանիելյանը։

Դանիելյանը նշել է՝ Սամսոնյանի քայլը պարտավորեցնում է մեզ՝ չմնալ անտարբեր։

«Նարեկ Սամսոնյանին աջակցությունը պետք է, որովհետև այսօր նա կանգնած է ոչ միայն իր իրավունքների, այլև մեր բոլորի արժանապատվության պաշտպանության առաջին գծում։

Ազատությո՛ւն քաղաքական բանտարկյալներին։

 Աջակցություն Նարեկ Սամսոնյանին։

Արժանապատիվ պայքարը չի կարող պարտվել»,- շեշտել է Դանիելյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր