«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթը ուղևորներից ահազանգ է ստացել այն մասին, որ պետական աջակցություն ստացող Wizz Air ավիաընկերությունը Պրահա մեկնածներին բառացիորեն փողոցներն է գցել: Wizz air-ը անորոշության մեջ է պահում ուղևորներին երեկվանից: Միայն ստացել են նամակ որ չվերթը հետաձգվում է և վերջ. ինչու, որքն ժանանակ չեն պարզաբանել:
Ինստագրամյան Elenchs_blog էջով հայտնի Էլեն Քանդարյանը հրապարակել է տեսանյութ, որ Պրահա–Երևան չվերթը չեղարկվել է՝ առանց հստակ բացատրության։ Նրա խոսքով՝ ուղևորներին ուղարկվել է հյուրանոց ընտրելու հղում, առաջարկվել է ընդամենը 1 օրով կացություն, մինչդեռ հաջորդ թռիչքը, ըստ նրա, 3 օրից է։ «Զրո ինֆորմացիա, զրո կոմունիկացիա հաճախորդի հետ»,— նշել է նա։
Հիշեցնենք՝ կառավարության ծրագրով նոր ուղղություններով փոխադրումներ իրականացնող ավիաընկերություններին տրամադրվում է աջակցություն՝ «Շիրակ»-ով տեղափոխված յուրաքանչյուր ուղևորի համար 15.000 դրամ, իսկ «Զվարթնոց» ժամանողների համար՝ 20.000 դրամ։
Ստացվում է՝ պետությունը վճարում է հունգարական այդ ավիափոխադրողին, բայց երբ հարցը հասնում է ուղևորի իրավունքների պաշտպանությանը՝ տեղեկացված լինելու իրավունքին, գործադիրը անգործունակ է դառնում և սկսվում է լռության «չվերթը»։
«Ժողովուրդ»-ը դիմել է պատասխանատու կառույցներին՝ պարզելու՝ սուբսիդիա ստացող ավիաընկերության նկատմամբ ինչ վերահսկողություն կա, և ով է պատասխանատվություն կրում նման դեպքերում։ Ինչու են Հայաստանից մեկնած և Հայաստան ժամանող ուղևորները մնացել փողոցներում՝ առանց տեղեկության, առանց երկրի կողմիցաջակցության: Բայց դեռ պաշտոնական պատասխան չունենք:
Ի դեպ, սա միակ բողոքը չէ, որ քաղաքացիները հայտնում են, մնացածի մասին՝ հաջորդիվ, հերթով»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում