Ըստ Ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալների` Վրաստանի էլեկտրաէներգիայի ներմուծումն աճել է, իսկ բնական գազի ներմուծումը՝ նվազել, գրում է aliq.ge-ն:
Մասնավորապես, եթե 2024 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին երկիրը գնել է 326.5 միլիոն դոլարի բնական գազ, ապա 2025 թվականին ներմուծման ծավալը կազմել է 325.433 միլիոն դոլար։
Նշենք, որ հաշվետու ժամանակահատվածում ադրբեջանական գազի ներմուծումը նվազել է, իսկ ռուսական գազը՝ աճել։
Ավելի կոնկրետ, եթե 2024 թվականի 11 ամիսներին Վրաստանը Ռուսաստանից գնել է 108.552 միլիոն դոլարի գազ, ապա 2025 թվականին ներմուծումը կազմել է 123.140 միլիոն դոլար։ Ադրբեջանից գազի ներմուծման ծավալը նվազել է 217.949 միլիոն դոլարից մինչև 202.293 միլիոն դոլար։
Հայաստանից էլեկտրաէներգիայի ներմուծումն աճել է 14 հազար %-ով։
Էլեկտրաէներգիայի ներմուծումն աճել է Ադրբեջանից և Հայաստանից, իսկ Ռուսաստանից՝ նվազել։
Ադրբեջան՝ 22.255 միլիոն դոլար (3.384 միլիոն դոլար 2024 թվականին)՝ աճ 557%-ով։
Հայաստան՝ 5.575 միլիոն դոլար (39.5 հազար դոլար 2024 թվականին)՝ աճ 14 հազար %-ով։
Ռուսաստան՝ 6.846 միլիոն դոլար (10.949 միլիոն դոլար 2024 թվականին)՝ նվազում 37.4%-ով։