00:00:00

ՀԷՑ-ի մասնաճյուղի տեսուչի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ իրականությանը չհամապատասխանող հավելագրված էլեկտրաէներգիայի ծախս ներկայացնելու համար

16:40, 09 հունվար 2026 Իրավական

Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ՀԷՑ-ի մասնաճյուղի տեսուչի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ իրականությանը չհամապատասխանող հավելագրված էլեկտրաէներգիայի ծախս ներկայացնելու համար:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր