00:00:00

Ու՞մ է մակագրվել Գասպարյանի ու ընտանիքի անդամների գործը. նախկին քաղաքապետը` դատարան կգնա

18:21, 07 հունվար 2026 Իրավական

Էջմիածնի՝ ՔՊ-ական նախկին քաղաքապետ Դիաննա Գասպարյանի, նրա ամուսնու, սկեսրայրի ու ևս երկու անձի վերաբերյալ քրեական գործը, նախորդ տարվա վերջին Հակակոռուպցիան դատարանը ստացել է: Գործի հետ որպես իրեղեն ապացույց դատավորին է հանձնվել երկու փաթեթ կնիքված վիճակում։

Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ սույն գործը մակագրվել է դատավոր Սարգիս Պետրոսյանին։ Վերջինիս վարույթում այս պահին քննվում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը: Բացի այդ տարեվերջին Սարգիս Պետրոսյանի որոշմամբ տնային կալանք սահմանվեց ավելի քան վեց ամիս անազատության մեջ գտնվող գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ:

Նշենք, որ  Դիաննա Գասպարյանի գործով հինգ ամբաստանյալ կա, նրանց բոլորի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված բացակայելու արգելքը։ Դիաննա Գասպարյանի ամուսնու և ամուսնու հոր նկատմամբ կիրառվել է նաև գրավ։ Դատական նիստի օր դեռ նշանակված չէ։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր