00:00:00

Մեղրիի մաքսակետի ղեկավար Հովհաննես Ամիրխանյանը կալանավորվել է

23:14, 01 հունվար 2026 Իրավական

Մեղրիի մաքսակետի ղեկավար Հովհաննես Ամիրխանյանը կալանավորվել է։ Հակակոռուպցիոն կոմիտեից «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հաստատեցին, որ իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակում քրեական հետապնդում է հարուցվել 5 անձի, այդ թվում՝ ՀՀ ՊԵԿ պաշտոնյաների նկատմամբ։ 

«Նրանք մեղադրվում են իշխանական լիազորությունները չարաշահելու, հարկերից խուսափելու և դրան օժանդակելու մեջ։ ՊԵԿ պաշտոնյաներից մեկի ու ևս մեկ անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը»,- նշեցին կառույցից։

Կալանավորված պաշտոնյաներից մեկը հենց ՊԵԿ Մեղրիի անցակետի ղեկավարն է։

«Մակարյան Նյուզ»-ն ավելի վաղ հայտնել էր, որ խոսքը դեկտեմբերի 10-ին Մեղրիի անցակետով Դուբայից ՀՀ ներմուծված էլեկտրատեխնիկայի գործի մասին է։ Մասնավորապես, հարկերից խուսափելու համար բեռնատարում գտնվող տեխնիկայի մի մասն անհետացել էր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր