00:00:00

Պարբերաբար ձեռք է բերել տարբեր տեսակի թմրամիջոցներ և դրանք իրացրել՝ տեղադրելով մայրաքաղաքի տարբեր հատվածներում

19:49, 22 դեկտեմբեր 2025 Իրավական

ՆԳՆ-ից հայտնում են.

«Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացված օպերատիվ տեղեկության համաձայն 43-ամյա մի տղամարդ տելեգրամյան հավելվածի միջոցով պարբերաբար ձեռք էր բերում տարբեր տեսակի թմրամիջոցներ և դրանք իրացնում՝ տեղադրելով մայրաքաղաքի տարբեր հատվածներում:

Հետագա միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 16-ին ստացվեց արդեն կոնկրետ տեղեկություն, որ նա իր բնակության վայրի տարածքում ձեռք է բերել թմրամիջոցների հերթական խմբաքանակը և թաքցրել իր տան խորդանոցում:

Նույն օրը` ժամը 10-ի սահմաններում, մայրաքաղաքի Նազարբեկյան թաղամասում նա ձերբակալվեց ու տեղափոխվեց Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին:
Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, և հաջորդ օրը, դատարանի որոշմամբ, խուզարկվեց խորդանոցը:

Հայտնաբերվեց ընդհանուր 81 գրամ մեթամֆետամին տեսակի թմրամիջոցի վեց փաթեթ ու ևս ութ փաթեթ` լցված ընդհանուր 477 գրամից ավելի մարիխուանայով։

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր