00:00:00

Ջրային պարեկները 42-ամյա սևանցու մեքենայում 100 կգ-ից ավելի սիգ են հայտնաբերել

15:12, 19 դեկտեմբեր 2025 Իրավական

Ոստիկանությունը հետևողականորեն շարունակում է արգելված ժամանակահատվածում Սևանա լճից սիգ տեսակի ձկան որսի կանխարգելման և ապօրինի որսի դեպքերի բացահայտման ուղղությամբ միջոցառումները:
Ապօրինի որսի հերթական դեպքը ջրային պարեկները բացահայտել են դեկտեմբերի 18-ին:

Երևան-Սևան-Դիլիջան ճանապարհին ջրային պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա, որ բեռնված էր սիգ տեսակի ձկներով: Սևան քաղաքի բնակիչ 42-ամյա վարորդը, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Սևանի բաժին:

Մեքենայում առկա մոտ 102 կգ սիգ տեսակի ձկան վերաբերյալ նա հայտնել է, որ ձեռք է բերել Վարդենիս համայնքում՝ անծանոթ քաղաքացուց:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր