Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին այսօր կրկին հարցաքննության են հրավիրել։
Լրագրողների հետ զրույցում Շահրամանյանն ասաց, որ իր՝ զինվորական քննչական մարմնում հարցաքննվելը հիմնականում կապված է 2023 թվականին տեղի ունեցած իրադարձությունների, ռազմական գործողությունների և դրա հետևանքների հետ։
«Հաշվի առնելով նախաքննության գատնիքը, այս պահին չեմ կարող հրապարակել, թե ինչ հարցեր են բարձրացվում։ Ես երբևէ չեմ խուսափել ներկայանալ վարույթ իրականացնող մարմիններ և տալ հարցերի պատասխանները»,-ասաց Սամվել Շահրամանյանը։
Նա նշեց, թե այսօր վկայի կարգավիճակով է հարցաքննվել։
Ինչ վերաբերում է մամուլի հրապարակումներին, թե իր նկատմամբ նոր մեղադրանք են առաջադրելու և հնարավոր է՝ որպես խափանման միջոց կալանքն ընտրվի՝ Սամվել Շահրամանյանն ասաց
«Այս պահին չեմ կարող մեկնաբանել»։