00:00:00

Նազիկ Ավդալյանը պատգամավորի թեկնածո՞ւ․ «Իրավունք»

09:14, 17 դեկտեմբեր 2025 Մամուլ

«Իրավունք» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ ընդունել է ծանրամարտի Աշխարհի եւ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանին եւ բարձր է գնահատել նրա անձնական ներդրումը միջազգային ասպարեզում Հայաստանը լավագույնս ներկայացնելու եւ մեր երկրում սպորտի զարգացմանը նպաստելու գործում։

Ավելին՝ այնքան բարձր է գնահատել սպորտսմենի ներդրումը, որ ըստ «Իրավունք»-ին հասած լուրերի` անգամ պատրաստվում է նրան ներառել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում:

Ի դեպ, ակամայից հիշեցինք, որ տարիներ առաջ եւս նմանատիպ լուրեր էին շրջանառվում: Ըստ օդում կախված տեղեկության` այն ժամանակ Ավդալյանը մերժել էր որեւիցե կուսակցության ցուցակ մտնելու առաջարկը: Իսկ թե այս անգամ ինչ որոշում կկայացնի մարզիկը, դեռ պարզ չէ:

Միայն ակնհայտ է այն, որ նա սիրով սեղմում է Փաշինյանի ձեռքը եւ, ըստ էության, ունի մեծ հնարավորություն` պատգամավոր դառնալու»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր