00:00:00

Ղազախստանը խոստացել է ադրբեջանական ինքնաթիռի կործանման վերաբերյալ առաջիկա օրերին զեկույց հրապարակել

20:44, 12 դեկտեմբեր 2025 Աշխարհ

Azal ինքնաթիռի կործանման հետաքննության միջանկյալ զեկույցը կհրապարակվի առաջիկա օրերին, РИА Новости-ին հայտնել է Ղազախստանի տրանսպորտի նախարար Նուրլան Սաուրանբաևը։

 «Մենք առաջիկա օրերին պետք է այն հրապարակենք, բայց դա միջանկյալ զեկույց կլինի»,- ասել է Սաուրանբաևը։

 

Բաքվից Գրոզնի թռչող «Ադրբեջանական ավիաուղիների» Embraer 190 ինքնաթիռը կործանվել է 2024 թվականի դեկտեմբերի 25-ի առավոտյան՝ Ղազախստանի արևմուտքում գտնվող Ակտաուի մոտակայքում։ Ավիաընկերության տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 62 ուղևոր և անձնակազմի հինգ անդամ։ Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ 29 մարդ ողջ է մնացել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր