00:00:00

Բաքվում շարունակվում է Արցախի ղեկավարների շինծու գործերով կեղծ դատավարությունը

23:33, 11 դեկտեմբեր 2025 Աշխարհ

 

 

Բաքվի դատարանում այսօր շարունակվել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և հայ այլ գերիների դեմ կեղծ գործերով հարուցված շինծու դատական նիստը:

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ այսօր այսպես կոչված ՛՛դատավարության՛՛ եզրափակիչ փուլի մի մասն էր։

Նշվում մէ, որ ՛՛մեղադրյալների՛՛ փաստաբաններն իբրև թե խնդրել են արդարացում նրանց համար: Այնուհետև ապօրինաբար պահվող հայ գերիներից մի քանիսը հանդես եկան վերջին խոսքով, մասնավորապես՝ Դավիթ Մանուկյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Էրիկ Ղազարյանը և Վասիլի Բեգլարյանը հայտարարել են, որ որևէ հանցագործություն չեն կատարել:

Կեղծ նիստը կշարունակվի դեկտեմբերի 19-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր