00:00:00

Զելենսկին պատմել է ամերիկացի բանակցողների հետ անվտանգության երաշխիքների վերաբերյալ «կառուցողական» զրույցի մասին

23:17, 11 դեկտեմբեր 2025 Աշխարհ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատմել է ամերիկացի բանակցողների հետ անվտանգության երաշխիքների վերաբերյալ «կառուցողական» զրույցի մասին։

«Այսօր մենք կառուցողական և մանրամասն զրույց ենք ունեցել ամերիկյան թիմի հետ՝ մեր կողմից ներկայում մշակվող երեք փաստաթղթերից մեկի՝ անվտանգության երաշխիքների վերաբերյալ»,- գրել է նա Х սոցիալական ցանցում։

Ըստ Ուկրաինայի նախագահի՝ ամերիկյան կողմը ներկայացրել են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը, ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը, նախագահի փեսան՝ Ջարեդ Քուշները, գեներալներ Քինը և Գրինկևիչը, և Ջոշ Գրյունբաումը։

 «Ես նաև շնորհակալություն եմ հայտնում Մարկ Ռյուտեին, որը ներկայացնում էր ՆԱՏՕ-ն: Մենք բարձր ենք գնահատում ամերիկյան կողմի ակտիվ աշխատանքը տարբեր մակարդակներում՝ ոչ միայն պատերազմը դադարեցնելու, այլև Ուկրաինայի անվտանգությունն ապահովելու և ռուսական նոր ներխուժումը կանխելու համար: Սա ցույց է տալիս Ամերիկայի մտադրությունների լրջությունը և արդյունքների վրա կենտրոնացումը: Անվտանգության երաշխիքները բոլոր հետագա քայլերի ամենակարևոր ասպեկտներից մեկն են: Մենք արդեն ունեցել ենք Բուդապեշտի հուշագրի բացասական փորձը: Բոլորը հիշում են դա, ինչպես նաև այն փաստը, որ Ռուսաստանը բազմիցս խախտել է իր մյուս բոլոր պարտավորությունները:

Հետևաբար, այժմ կարևոր է, որ անվտանգության երաշխիքների վերաբերյալ այս փաստաթուղթը պարունակի կոնկրետ պատասխաններ այն հարցին, թե ինչն է ամենաշատն անհանգստացնում ուկրաինացիներին. ինչ գործողություններ կձեռնարկեն մեր գործընկերները, եթե Ռուսաստանը որոշի վերսկսել իր ագրեսիան: Մենք համաձայնեցինք, որ թիմերն ակտիվորեն կաշխատեն մոտ ապագայում անվտանգության երաշխիքների վերաբերյալ կոնկրետ փոխըմբռնման հասնելու ուղղությամբ: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր օգնում են»,- գրել է Ուկրաինայի նախագահը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր