00:00:00

Թուրքիայում 4.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

20:50, 11 դեկտեմբեր 2025 Աշխարհ

 

 

Թուրքիայի հյուսիս-արևմտյան հատվածում գտնվող Բալըքեսիր նահանգի Սընդըրգը շրջանում 4.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Ինչպես հայտնում է Թուրքիայի «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը» (AFAD)՝ այն տեղի է ունեցել առավոտյան ժամը 10:06-ի սահմաններում, գրում է ermenihaber.am-ը:

Ցնցման էպիկենտրոնը եղել է 6.97 կմ խորության վրա: Այն զգացվել է նաև Իզմիր, Քյութահյա և որոշ այլ նահանգներում ևս: Երկրաշարժից հետո հայտարարություն է տարածել Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան և Բալըքեսիրի նահանգապետ Իսմայիլ Ուսթաօղլուն: Վերջիններս, դիմելով երկրաշարժի էպիկենտրոնում գտնված քաղաքացիներին, գրել են. «Անցած լինի, այլևս չկրկնվի»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր