00:00:00

Իրանը ներկայացրել է կին գիտնականների մշակած ռադիոէլեկտրոնային պայքարի նոր «Sayad-4» համակարգը

21:50, 10 դեկտեմբեր 2025 Աշխարհ

Իրանը ներկայացրել է Sayad-4 ռադիոէլեկտրոնային պայքարի նոր «Sayad-4» համակարգը, որը Պաշտպանության նախարարության իրանցի կին մասնագետների մշակած հակաօդային պաշտպանության ռադարային համակարգ է, հաղորդում է Mehr-ը։

Իրանի ազգային հեռուստատեսությունը (IRIB) չորեքշաբթի ցուցահանդեսում ներկայացրել է հակաօդային պաշտպանության համակարգի կրկնօրինակը՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Ըստ IRIB-ի հաղորդագրության՝ այն նախագծվել և կառուցել են պաշտպանական արդյունաբերության ոլորտում աշխատող իրանցի կին գիտնականները։

«Sayad-4»-ը ռադիոէլեկտրոնային պայքարի նոր համակարգ է, որը կարող է խափանել թշնամու դիրքավորման կամ նավիգացիոն համակարգերը։

Վաղը Իրանում նշվում է Մայրերի օրը։

Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն մասնակցել է պաշտպանության ոլորտում իրանցի կին գիտնականների նվաճումները ներկայացրած ցուցահանդեսին, որտեղ նա գովաբանել է իրանցի կանանց դերը հաջողության հասնելու գործում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր