00:00:00

Վստահ եմ՝ մեր գործընկերությունը կնպաստի մեր երկրներում և դրանցից դուրս խաղաղության, անվտանգության և բարգավաճման ամրապնդմանը․ Ալիևը՝ Թրամփին

21:04, 10 դեկտեմբեր 2025 Աշխարհ

 

 

Հակամարտությունների կարգավորմանը Ձեր անսասան նվիրվածությունը, երկխոսության խթանմանը Ձեր անձնական ներգրավվածությունը և աշխարհի տարբեր մասերում լարվածության նվազեցման գործում Ձեր ներդրումը, իմ խորին համոզմամբ, լիովին արժանի են բարձրագույն միջազգային ճանաչման, այդ թվում՝ Նոբելյան խաղաղության մրցանակի։ Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված նամակում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ձեր առաջնորդությունը, որը հիմնված է վճռականության և պատասխանատվության վրա, իսկական ծառայության մարմնացում է համաշխարհային խաղաղության խթանման գործին։

Ես վստահ եմ, որ մեր գործընկերությունը՝ շարունակական երկխոսության և համագործակցության միջոցով, կնպաստի մեր երկրներում և դրանից դուրս խաղաղության, անվտանգության և բարգավաճման ամրապնդմանը»:

 

 

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր