Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը նախազգուշացրել է, որ նրանք, ովքեր հավակնություններ են ներկայացնում իրանական երեք կղզիների նկատմամբ, չպետք է փորձարկեն իրանական ժողովրդի՝ երկրի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու վճռականությունը, հայտնում է Mehr-ը։
Ղալիբաֆը նշել է, որ նման հավակնությունները, որոնց մասին խոսվել է Պարսից ծոցի համագործակցության խորհրդի վերջին հայտարարությունում, անընդունելի են։
Ելույթ ունենալով խորհրդարանի բաց նիստում և շնորհավորելով ուսանողների օրը, նա ընդգծել է, որ ուսանողները Իրանի նորագույն պատմության մեջ եղել են «հասարակական առաջնորդներ՝ գաղութային տերությունների և բռնապետների դեմ պայքարում»։