00:00:00

Դաժան սպանություն Բաքվում. մարմինը մասնատած հանցագործները ներկայացել են դատարան

23:39, 03 դեկտեմբեր 2025 Աշխարհ

Ադրբեջանի Նասիմիի շրջանի բնակչի սպանության և ապա հանցագործությունը թաքցնելու համար նրա մարմինը մասնատելու մեջ մեղադրվող Ֆազիլ Ֆեյզուլլաևը և Ուլվի Աբասովը դատարանի առաջ են կանգնել։

 

Ըստ Oxu.Az-ի՝ օգոստոսի 4-ին, ժամը 4:00-ին, Ֆազիլ Ֆեյզուլլաևը և Ուլվի Աբասովը նախապես պլանավորված դավադրությամբ սպանել էին իրենց սենյակակից Իսկենդեր Ալիևին, երբ նա քնած է եղել։ Այնուհետև Ֆեյզուլլաևը մասնատել էր մարմինը։ Հանցագործությունը թաքցնելու համար մարմնի մասերը փաթեթավորել էր պլաստիկ տոպրակների մեջ և նետել տարբեր վայրերում։

Ապացույցների հիման վրա մեղադրանք էր առաջադրվել Ֆազիլ Ֆեյզուլլաևին և Ուլվի Աբասովին։ Նրանց նկատմամբ խափանման միջոցն ընտրվել էր կալանքը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր