00:00:00

ԱՄՆ-ում ավելի քան 8 հազար չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել վատ եղանակի պատճառով

11:59, 01 դեկտեմբեր 2025 Աշխարհ

ԱՄՆ-ում առնվազն 8 հազար չվերթ է չեղարկվել կամ հետաձգվել անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով։ 

 

FlightAware մասնագիտացված հարթակի տվյալներով՝ նոյեմբերի 30-ին հետաձգվել է 7 460 չվերթ, ևս 664 թռիչք չեղարկվել է։

 

Օդերևութաբաններն ավելի վաղ նախազգուշացրել էին ձյան և ցուրտ եղանակի մասին ԱՄՆ մի քանի նահանգներում։ Ինչպես նշել է CBS News-ը, չվերթների ամենամեծ թվով ուշացումներ և չեղարկումներ են գրանցվել Բոստոնի (Մասաչուսեթսի նահանգ), Դետրոյթի (Միչիգանի նահանգ), Մինեապոլիսի (Մինեսոտայի նահանգ), Նյու Յորքի և Չիկագոյի (Իլինոյսի նահանգ) օդանավակայաններում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր