ԱՄՆ-ն դադարեցնում է մուտքի վիզաների տրամադրումը Աֆղանստանի քաղաքացիներին։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:
Նա նշել է, որ ձեռնարկում են բոլոր միջոցները՝ երկրի ազգային անվտանգությունը և հասարակական անվտանգությունը պաշտպանելու համար։
Իր հերթին ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայությունը տեղեկացրել է, որ միգրանտներին ապաստանի տրամադրման վերաբերյալ որոշումներ այլևս չեն կայացնելու, մինչև մանրակրկիտ ստուգումներ չանցկացնեն։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին Վաշինգտոնի կենտրոնում՝ Սպիտակ տան մոտ, կրակոցներ էին հնչել։ Ծանր վիրավորում էր ստացել Ազգային գվարդիայի երկու զինծառայող, նրանցից մեկը մահացել է: Կրակոցներ արձակած անձը, ըստ ԱՄՆ իշխանությունների, Աֆղանստանից է:
Այս ֆոնին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է ընդմիշտ դադարեցնել միգրացիան «երրորդ աշխարհի երկրներից» և վտարել բոլոր նրանց, ովքեր օգուտ չեն բերում Միացյալ Նահանգներին։ Նաև կչեղարկվեն դաշնային նպաստներն այն մարդկանց համար, որոնք Ամերիկայի քաղաքացի չեն։