Հակամարտությունը կդադարի, երբ Ուկրաինայի զորքերը դուրս գան զբաղեցրած տարածքներից: Այս մասին Բիշքեկում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Խոսելով ԱՄՆ ծրագրի մասին՝ նա նշել է. «Խաղաղության պայմանագրերի նախագծեր չկային, միայն քննարկման ենթակա հարցերի մի ամբողջություն»:
«Ռուսաստանը համաձայն է, որ Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ ծրագիրը կարող է հիմք հանդիսանալ ապագա համաձայնագրերի համար: Ժնևում կայացած բանակցություններից հետո որոշվել է խաղաղության ծրագրի 28 կետերը բաժանել չորս մասի»,-հավելել է ՌԴ նախագահը:
Նա նաև հայտնել է, որ նախատեսվում է, որ ամերիկյան պատվիրակությունը հաջորդ շաբաթ կժամանի Մոսկվա։