Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանին։ Այս մասին հայտնում են նախարարությունից։
Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է Արդարադատության նախարարության ռազմավարական առաջնահերթությունները, այդ թվում՝
Սահմանադրական բարեփոխումները.
ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը.
մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ նախատեսվող նախաձեռնությունները.
դատաիրավական բարեփոխումների ընթացքը.
քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներում իրականացվող բարեփոխումները:
Կողմերը քննարկել են վերոնշյալ ոլորտներում Շվեյցարիայի հետ համագործակցության խորացման հնարավորությունները: