Հնարավորություն կա, որ ուկրաինական հակամարտությունն ավարտվի մինչև 2025 թվականի վերջը։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն:
«Ես ուզում եմ անել հնարավոր ամեն ինչ՝ օգնելու ԱՄՆ նախագահ Թրամփին իրականացնել կարգավորման իր տեսլականը»,- ասել է Դաշինքի գլխավոր քարտուղարը։
Նա նշել է, որ «հիանում է» ԱՄՆ առաջնորդի՝ ուկրաինական հակամարտության հարցում «փակուղուց դուրս գալու ելք գտնելու» ցանկությամբ։
Մեկնաբանելով ամերիկյան կարգավորման առաջարկը՝ նա ասել է, որ այն պարունակում է ինչպես «հիմնավորված ասպեկտներ», այնպես էլ այնպիսիները, որոնք «պահանջում են մշակում և երկխոսություն»։ Որպես օրինակ Ռյուտեն բերել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ապագա սահմանները։