00:00:00

Ի՞նչ է կատարվում Դիլիջանի անտառներում

10:03, 26 նոյեմբեր 2025 Հասարակություն

«Այն չափազանցված իրավիճակը, որ ներկայացվում, չկա»,-ուշ երեկոյան նման հայտարարություն է արել Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետ Դավիթ Սարգսյանը՝ անտառներում բռնկված հրդեհի մասին։

Համայնքապետարանը հայտնել է, որ Դիլիջանի անտառային տարածքներում շարունակվում են վաղ առավոտից մեկնարկած հրդեհաշիջման աշխատանքները։ ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության շուրջ 200 ծառայողներ, էկոպարեկներ, համայնքի բնակիչներ, փրկարար ծառայության և համայնքապատկան տեխնիկական միջոցներն այս պահին ևս ներգրավված են կրակի մարումը ապահովող գործողություններում։

ՆԳՆ փրկարար ծառայությունը մինչ այս պահը տեղեկատվություն չի հրապարակել անտառներում բռնկված հրդեհի ծավալների մասին, սակայն համացանցում տարածվող լուսանկարներն ահազանգող են ու մտահոգիչ։

Բազմաթիվ մարդիկ կամավորական խմբեր են կազմում՝ շտապելու Տավուշ։





Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր