00:00:00

Տղամարդն այգում գտնվող տնակում մարիխուանա է պահել և օգտագործել

20:03, 25 նոյեմբեր 2025 Իրավական

Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնում ստացվել էր տեղեկություն, որ Ալավերդի քաղաքի բնակիչ 59-ամյա տղամարդը պահում և օգտագործում է մարիխուանա:

 

Նոյեմբերի 21-ին Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին գտնվող իր այգում տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել էր բաժին: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել էր դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ և թղթի մեջ փաթաթված մոտ հինգ գրամ կանեփանման զանգված:

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Թումանյանի քննչական բաժին։

Նոյեմբերի 24-ին կատարված խուզարկությամբ տղամարդու այգում գտնվող տնակում և օժանդակ շինություններում հայտնաբերվել է ընդհանուր մոտ 60 գրամ մարիխուանայի նմանվող զանգված։
Նախաքննությունը շարունակվում է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր