00:00:00

Խաղաղության համաձայնագիր ստորագրվելու դեպքում Լոնդոնը պատրաստ է խաղաղապահներ ուղարկել Ուկրաինա

21:20, 25 նոյեմբեր 2025 Քաղաքականություն

Մեծ Բրիտանիան պատրաստ է հրադադար կնքվելու դեպքում իր զորքերը ուղարկել Ուկրաինա, երեքշաբթի օրը հայտարարել են Դաունինգ սթրիթում։

«Եթե դուք ուղղակիորեն հարցնում եք՝ արդյոք Մեծ Բրիտանիան պատրա՞ստ է զորքեր ուղարկել ռազմական գործողությունների դադարեցումից հետո, պատասխանը «այո» է։ Դա մեր ներկայիս դիրքորոշումն է»,- ըստ Guardian-ի՝ հայտարարել է վարչապետ Քեյր Սթարմերի գրասենյակի ներկայացուցիչը։

 

Նշվում է նաև, որ այսպես կոչված «կամավորների կոալիցիայի» երկրները շարունակում են պատրաստվել սեփական ուժերը տեղակայել Ուկրաինայում, եթե խաղաղություն հաստատվի։ Երեքշաբթի օրը Սթարմերը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ՝ քննարկելու համար զորախմբի պատրաստումը։

Ավելի վաղ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել էր, որ ԵՄ-ի և «կամավորների կոալիցիայի» ներկայացուցիչները երեքշաբթի Ուկրաինայի հարցով առցանց հանդիպում կանցկացնեն։

Սեպտեմբերին Փարիզում տեղի ունեցած «կամավորների կոալիցիայի» գագաթնաժողովում համանախագահում էին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Ֆրանսիայի առաջնորդը հայտարարել էր, որ հրադադարից հետո 26 երկիր պատրաստակամություն է հայտնել «զսպող ուժ» տեղակայել Ուկրաինայում։

Ռուսաստանի արտգործնախարարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի զորքերի ցանկացած տեղակայում Ուկրաինայում կտրականապես անընդունելի է և կարող է հանգեցնել կտրուկ սրման: Ռուսաստանը նման նախաձեռնությունները համարում է սադրիչ և իր ազգային շահերի համար պոտենցիալ վտանգավոր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր