ԱՄՆ բանակի նախարար Դանիել Դրիսկոլը Աբու Դաբիում ռուսական պատվիրակության հետ իր հանդիպումները արդյունավետ է որակել: Դրա մասին գրել է Reuters-ը՝ հղում անելով Դրիսկոլի մամուլի քարտուղար Ջեֆրի Թոլբերտին։
«Բանակի նախարարը և նրա թիմը բանակցություններ են վարել ռուսական կողմի հետ՝ Ուկրաինայում երկարատև խաղաղության հասնելու նպատակով։ Բանակցությունները հաջողությամբ են ընթանում, և մենք շարունակում ենք լավատեսորեն տրամադրված լինել։ Դրիսկոլը սերտորեն կոորդինացվում է Սպիտակ տան հետ»,- նշել է Թոլբերտը։
Politico-ն ավելի վաղ հայտնել է, որ Դրիսկոլը Աբու Դաբիի հանդիպմանը բերել է խաղաղության համաձայնագրի թարմացված և կրճատ տարբերակը՝ համաձայնեցված Ժնևում ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններից հետո։