Բարձրագույն դատական խորհուրդը, քննելով Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունը՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ադամյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, որոշել է բավարարել:
Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ադամյանին հայտարարվել է խիստ նկատողություն:
Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:
Տեղեկացվում է նաև, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Կարեն Թումանյանը և Երանուհի Թումանյանցը կիրառվող կարգապահական տույժի մասով դեմ են որոշմանը՝ կողմ քվեարկելով լիազորությունների դադարեցում տույժի տեսակին: