00:00:00

ՌԴ-Ուկրաինա խաղաղության բանակցություններում կարող է ինչ-որ լավ բան տեղի ունենալ. Թրամփ

21:50, 24 նոյեմբեր 2025 Աշխարհ

Մի՞թե իսկապես հնարավոր է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության բանակցություններում զգալի առաջընթաց լինի։ Մի՛ հավատացեք, մինչև չտեսնեք, բայց կարող է ինչ-որ լավ բան տեղի ունենալ: Այս մասին Truth Social-ում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ նոյեմբերի 23-ին Միացյալ Նահանգների և Ուկրաինայի ներկայացուցիչները հանդիպել են Ժնևում՝ ԱՄՆ խաղաղության առաջարկի շուրջ քննարկումներ անցկացնելու համար։ Սպիտակ տան գնահատականով՝ բանակցությունները կառուցողական, կենտրոնացված և հարգալից էին, ինչը ընդգծում էր արդար և երկարատև խաղաղության հասնելու ընդհանուր հանձնառությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր