Իսրայելական օդուժը հարվածներ է հասցրել Լիբանանի արևելյան շրջաններին, տեղեկացնում է Al Mayadeen-ը:
«Ավիացիան 16 հարված է հասցրել մի քանի շրջանների, այդ թվում՝ Բեկաայի Շեստար լեռնային շրջանի ուղղությամբ»,-հաղորդում է հեռուստաալիքը:
Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իսրայելական ավիացիայի հարվածի տակ են հայտնվել Լիբանանի հարավի մի քանի շրջաններ:
Լիբանանի իշխանությունները բազմիցս նշել են, որ Իսրայելը շարունակում է համակարգված կերպով խախտել հանրապետության ինքնիշխանությունը՝ չնայած հրադադարի մասին համաձայնագրին: Իսրայելն էլ հայտարարում է, թե հարվածները հասցվում են «Հեզբոլլահ» շարժման ռազմական ենթակառուցվածքներին: