«G20» գագաթնաժողովում Գերմանիայի պատվիրակությունը հրաժարվել է թույլ տալ ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչներին մասնակցել կանցլեր Ֆրիդրիխ Մերցի մամուլի ասուլիսին: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նշվում է, որ միայն գերմանացի լրագրողներին է թույլատրվել մասնակցել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ G20-ի առաջնորդները հռչակագիր են ընդունել, որով կոչ են անում կարգավորել հակամարտություններն ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Ուկրաինայում։
Մասնակիցները կոչ են արել նաև ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ ներառելով Աֆրիկայի, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի և Լատինական Ամերիկայի երկրները։ Նրանք նշել են, որ նման բարեփոխումը կհամապատասխանեցնի այն 21-րդ դարի իրականություններին և պահանջներին՝ այն դարձնելով ավելի ներկայացուցչական, ներառական և ժողովրդավարական, ինչպես նաև ավելի թափանցիկ ՄԱԿ-ի բոլոր անդամների համար։