00:00:00

«Միսս Տիեզերք 2025»-ի ժամանակ թրքուհուն թույլ չեն տվել ծածանել Թուրքիայի դրոշը

23:09, 21 նոյեմբեր 2025 Աշխարհ

«Միսս Տիեզերք» գեղեցկության միջազգային մրցույթն այս տարի անցկացվել է Թայլանդում։ Գեղեցկության մրցույթին մասնակցել է նաև Թուրքիան ներկայացնող 26-ամյա Ջերեն Ասլանը, գրում է ermenihaber.am-ը:

Թրքուհին ազգային տարազների ցուցադրության ժամանակ կրել է օսմանյան կայսրության մոտիվներով զարդարված զգեստ, իսկ հետո ցուցադրության է ներկայացրել ոսկեգույն երեկոյան զգեստ։ Զգեստի ցուցադրության ժամանակ թուրք մոդելը բեմից իր աջակիցներին խնդրել է, որ Թուրքիայի դրոշը փոխանցեն իրեն, բայց անվտանգության աշխատակիցները թույլ չեն տվել։ Այդ պահը ֆիքսած լուսանկարները և տեսանյութները լայնորեն տարածվել են թուրքական մամուլում։

Նշենք, որ թուրք մոդելը չի ընդգրկվել լավագույն 30-ի մեջ, ինչն էլ արժանացել է թուրք հասարակության քննադատությանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր