00:00:00

Ուկրաինան Թուրքիայի ռազմավարական գործընկերն է

22:00, 20 նոյեմբեր 2025 Աշխարհ

Անկարան կողմ է Ստամբուլի ձևաչափի վերականգնմանը՝ ավելի լայն ձևաչափով։ Այս մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Անկարան միշտ պատրաստ է Մոսկվայի հետ քննարկել առաջարկներ, որոնք կհարթեն Ուկրաինայում արդար խաղաղության ճանապարհը»:

Էրդողանը նաև հավելել է, որ Թուրքիան պատրաստ է միանալ պատերազմից հետո Ուկրաինայի վերականգնմանը։ Նա ևս մեկ անգամ ընդգծել է, որ Ուկրաինան Թուրքիայի ռազմավարական գործընկերն է, և վերահաստատել է Անկարայի հավատարմությունը ռազմավարական գործընկեր Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանն ու անկախությանը։

Իր հերթին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ուկրաինան հույսը դնում է թուրքական դիվանագիտության ուժի և Մոսկվայում լսելի լինելու նրա ունակության վրա։ Նա նաև հույս է հայտնել, որ գերիների փոխանակումը կվերսկսվի, և տարեվերջին նրանց զգալի մասը կվերադառնա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր