00:00:00

ՌԴ-ն չի մասնակցի Ուկրաինայի հարցով Թուրքիայում կայանալիք բանակցություններին

20:19, 18 նոյեմբեր 2025 Աշխարհ

Ռուսաստանի ներկայացուցիչները չեն մասնակցի Ուկրաինայի հետ խաղաղության բանակցությունների վերաբերյալ շփումներին, որոնք նախատեսվում է անցկացնել վաղը Թուրքիայում, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է Ինտերֆաքսը։

Նա, մասնավորապես, ասել է. «Վաղը Թուրքիայում Ռուսաստանի ներկայացուցիչներ չեն լինի։ Այս պահին այս շփումները տեղի են ունենում առանց Ռուսաստանի մասնակցության։ Մենք կսպասենք տեղեկատվության այն մասին, թե իրականում ինչ է քննարկվելու Ստամբուլում»։

Հարցին՝ արդյոք Մոսկվան Կիևից որևէ տեղեկություն ստացե՞լ է բանակցությունների վերաբերյալ, Պեսկովը պատասխանել է. «Մենք դեռևս Կիևից որևէ տեղեկատվություն չենք ստացել: Ըստ երևույթին, Զելենսկին նկատի ուներ վաղը Ստամբուլում կայանալիք շփումները։ Դրանք Զելենսկիի շփումներն են մեր թուրք գործընկերների հետ, որոնց, հավանաբար, կմիանա պարոն  Ուիթքոֆը:  Մենք կսպասենք այդ բանակցությունների արդյունքներին»։

Նա նաև հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բաց կլինի Թուրքիայում կայանալիք՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների մասնակիցների հետ քննարկումների համար, եթե նրանք անհրաժեշտ համարեն նրան տեղեկացնել արդյունքների մասին, սակայն ներկայում նման ծրագրեր չկան։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վաղը մեկնելու է Թուրքիա՝ բանակցություններն «ինտենսիվացնելու» և գործընկերներին «մշակված լուծումներ» առաջարկելու, ինչպես նաև գերիների փոխանակումը վերսկսելու համար։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր