00:00:00

Համայնքային ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են գողության փորձ կատարած 47-ամյա տղամարդուն

14:10, 14 նոյեմբեր 2025 Իրավական

Նոյեմբերի 13-ի գիշերը «ՀայՓոստի» Լենինգրադյան փողոցի բաժանմունքից գողության փորձի վերաբերյալ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել:

 

Նշված հասցե Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ապակին կոտրելու եղանակով ապօրինի մուտք են գործել փոստային բաժանմունք, սակայն ձայնային ազդանշանը միանալու պատճառով հանցագործությունն ավարտին չհասցնելով՝ հեռացել են։

 

Մաշտոցի բաժնի համայնքային ոստիկաններն ու Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերել, գողության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալել և Մաշտոցի բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 47-ամյա մի տղամարդու:

 

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր