Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հինգշաբթի հայտարարել է, որ Թուրքիան Կիպրոսի խնդրի ամենաիրատեսական լուծումը համարում է էթնիկապես բաժանված կղզում երկու պետության ստեղծումը՝ հավելելով, որ իմաստ չունի բանակցություններ վարել, որոնք արդյունք չեն տա, հաղորդում է Reuters-ը։
Էրդողանը խոսել է Կիպրոսի թուրքերի «նախագահ» Թուֆան Էրհուրմանի հետ, որը խոստացել է ուսումնասիրել ՄԱԿ-ի կողմից վաղուց աջակցվող դաշնային լուծումը՝ «կղզու գրեթե 50-ամյա բաժանմանը վերջ դնելու համար»։
Թուրքիան՝ միակ երկիրը, որը ճանաչում է այսպես կոչված «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը» և Կիպրոսի թուրքերի նախկին «նախագահ» Էրսին Թաթարը աջակցել են երկու պետության ստեղծման քաղաքականությանը, որը կիպրոսցի հույները մերժել են։
Այսպես կոչված «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը» ստեղծվել է 1974 թվականի բռնազավթման արդյունքում։