00:00:00

Ստամբուլի դատախազությունը Հայոց ցեղասպանություն վերաբերյալ վճիռ է կայացրել

18:06, 31 մայիս 2018 Աշխարհ

Ստաբուլի դատախազությունը որոշում է կայացրել, որ «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը խոսքի և մտքի ազատության սահմաններում է: Նշենք, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառման ժամանակ բերման ենթարկված Լեման Յուրթսեվերի, Ժիյան Թոսունի և Գամզե Օզդեմիրի նկատմամբ կիրառվել էին ֆիզիկական և հոգեկան բռնություններ: Նրանք «Մարդու իրավունքների միության» կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ ցուցանակներ և ցեղասպանության զոհերի նկարներ էին պահել իրենց ձեռքին: Ստամբուլի գլխավոր դատախազությունը նրանց նկատմամբ հետաքննություն էր սկսել «ժողովրդի մեջ ատելություն և թշնամություն հրահրելու» մեղադրանքով: Հետաքննության արդյունքները հրապարակելիս դատախազը հայտնել է, որ կասկածյալների նկատմամբ քրեական հեդապնդման համար հիմքեր չկան: Նա նաև հղում է արել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներին՝ նշելով, որ «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը մտքի և խոսքի ազատության սահմաններում է: Դատախազության այդ որոշումից հետո Մարդու իրավունքների միությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ այդ որոշումը կարևոր է դիտարկել քաղաքական կամքի դրսևորման տեսանկյունից: «Տեսնում եք, թե, միջազգային համաձայանագրերն անտեսելով, Թուրքիան ուր է հասել մտքի և խոսքի ազատության տեսանկյունից: Հարյուրավոր մարդիկ այլակարծության համար բանտերում են: Մեզ համար կարևոր է, որ դատախազության ընդունած որոշումը քաղաքական կամքի տեսանկյունից դիտարկվի: Այսուհետև ամեն ապրիլի 24-ին նվիրված միջոցառումների ժամանակ մեզ մոտ ենք պահելու այս որոշումը, որպեսզի ցույց տանք այն պաշտոնյաներին, ովքեր կփորձեն խոչընդոտել մեր գործողությունները»,- ասված է հայտարարության մեջ: Աղբյուր` ermenihaber.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր